|
|
|
 |
| Նորությունները էլ. փոստով
|
|
|
|
 |
 |
Հայաստան, Երևան 0009, Ջրաշատ 35
Հեռ/ֆաքս՝ +374 10 519027, 589535 Էլ.փոստ՝ cdpf@cdpf.am Կայք՝ www.cdpf.am
Մեր քարտեզը |
|
|
|
Ծանուցում
Այս տվյալների բազայի ստեղծումը ֆինանսավորվել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից։ Ներկայացված բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Պետական դեպարտամենտի և/կամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետերը և կարծիքները։
|
| Ավելին |
|
|
|
|
2006թ-ի հունվարից Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հանդես է եկել "ՀՀ Ազգային ժողովի անդամների քվեարկության արդյունքներ" նախաձեռնությամբ, որի նպատակն է ապահովել Ազգային ժողովի (ԱԺ) քվեարկության արդյունքների հասանելիությունը քաղաքացիների, ԶԼՄ-ների, տեղական և միջազգային կազմակերպությունների, քաղաքական գործիչների և տարբեր ուժերի լայն շրջանակների համար, ինչպես նաև զարգացնել հմտություններ և մշակույթ այդ տեղեկությունները օգտագործելու վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում ՔԶՀՀ-ն իրականացնում է ԱԺ անդամների (պատգամավորների) անհատական քվեարկությունների արդյունքների հավաքագրում և մուտքագրում տեղեկատվական բազա, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների տրամադրում հաշվետվությունների տեսքով: Հաշվետվությունները ներկայացնում են վիճակագրական տվյալներ նախընտրած պատգամավորի, խմբակցության և/կամ օրենսդրական ակտի վերաբերյալ և տրամադրվում են ինչպես nav.cdpf.am կայքի միջոցով, այնպես էլ էլեկտրոնային փոստով և/կամ ՔԶՀՀ գրասենյակից։
2007թ. ՔԶՀՀ նախաձեռնությունը որպես դրամաշնորհային ծրագիր աջակցություն ստացավ նորվեգական կառավարության կողմից: Այս ծրագրի շրջանակներում ՔԶՀՀ-ն հնարավորություն ստացավ շարունակել քվեարկությունների արդյունքների հավաքագրումը, մշակել տեղեկատվական բազա Excel տարբերակով, մուտքագրել 2005-2007թթ. տվյալները, ինչպես նաև տեղեկացնել նախաձեռնության վերաբերյալ և քվեարկության արդյունքների հաշվետվություններ տրամադրել բնակչությանը և տարբեր կազմակերպություններին և կառույցներին։
Դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո ՔԶՀՀ-ն շարունակում էր տվյալների հավաքագրման և հաշվետվությունների տրամադրման գործընթացը, երբ 2008թ-ի սեպտեմբերին ևս մեկ դրամաշնորհ ստացավ՝ այս անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: Ֆինանսավորման շրջանակներում հնարավոր դարձավ տվյալները էլ ավելի հասանելի դարձնել հանրությանը հատուկ նախագծված ինտերնետային բազայի ստեղծման միջոցով` զուգահեռաբար բարձրացնելով հասարակության իրազեկության աստիճանը ԱԺ քվեարկության արդյունքների հասանելիության և օգտագործման վերաբերյալ: Բազայի ստեղծմանը մեծ աջակցություն է նաև ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Ֆինանսավորումը նախատեսված է մինչև 2009թ. դեկտեմբեր։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ Ծրագրերի մասնագետ Լիլիթ Հովհաննիսյանին` էլ. փոստ` lilit@cdpf.am հեռախոս` +374 10 519027, 589535 |
|
Ծրագրի մասին
2006թ-ի հունվարից Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հանդես է եկել "ՀՀ Ազգային ժողովի անդամների քվեարկության արդյունքներ" նախաձեռնությամբ, որի նպատակն է ապահովել Ազգային ժողովի (ԱԺ) քվեարկության արդյունքների հասանելիությունը քաղաքացիների, ԶԼՄ-ների, տեղական և միջազգային կազմակերպությունների, քաղաքական գործիչների և տարբեր ուժերի լայն շրջանակների համար, ինչպես նաև զարգացնել հմտություններ և մշակույթ այդ տեղեկությունները օգտագործելու վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում ՔԶՀՀ-ն իրականացնում է ԱԺ անդամների (պատգամավորների) անհատական քվեարկությունների արդյունքների հավաքագրում և մուտքագրում տեղեկատվական բազա, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների տրամադրում հաշվետվությունների տեսքով: Հաշվետվությունները ներկայացնում են վիճակագրական տվյալներ նախընտրած պատգամավորի,...
|
| Ավելին |
|
 |
|
Մեր աջակիցները
ՔԶՀՀ-հ իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ով աջակցել է այս նախաձեռնությանը
...
|
| Ավելին |
|
 |
|
|