2009թ. դեկտեմբերի 15-ին “Կոնգրես” հյուրանոցի մեծ շքասրահում տեղի ունեցավ երկու նոր ինտերնետային ռեսուրսների` Ազգային Ժողովի քվեարկությունների արդյունքների և Շահերի պաշտպանության ռեսուրս կեն տրոնի վեբկայքերի շնորհանդես, որը կազմակերպվել էր Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից:
Շնորհանդեսը բացեց ՔԶՀՀ տնօրեն Ժիրայր Էդիլյանը, որից հետո իր ողջույնի խոսքն ասեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին կայքերի նպատակները, կառուցվածքը և օգտագործման հնարավոր եղանակները:
Մասնավորապես, Ազգային Ժողովի (ԱԺ) քվեարկությունների արդյունքների կայքի (nav.cdpf.am) հիմնական նպատակն է ապահովել ԱԺ քվեարկությունների արդյունքների հասանելիությունը հասարակության բոլոր խավերի համար` հնարավորություն տալով պարզ, համապարփակ համակարգի միջոցով որոնել և ծանոթանալ որևէ օրինագծի կամ որևէ պատգամավորի, խմբակցության, կուսակցության քվեարկությունների վիճակագրությանը: Այս տվյալները կարող են օգտագործել թե անհատները և թե կազմակերպությունները` իրենց կողմից ընտրված պաշտոնյաների աշխատանքները վերահսկելու, օրենսդրական փոփոխությունների և նախընտրական խոստումների համապատասխանությունը ստուգելու, ինչպես նաև լոբինգ իրականացնելու համար:
Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի կայքը (www.arc.am) օժանդակող դեր է իրականացնում շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի գործունեության մեջ` հնարավորություն տալով շահերի պաշտպանության ոլորտում ընդգրկված կազմակերպություններին ծանոթանալ ոլորտի նորություններին, օգտվել ուսումնական նյութերից, ինֆորմացիա տեղադրել իրենց և իրենց նախաձեռնությունների մասին, ֆորումների միջոցով մասնակցել թեմատիկ քննարկումներին, կապ հաստատել տեղական և եվրոպական քաղաքացիական հասարակության կառույցների հետ:
Կայքերի ներկայացումից հետո մասնակիցները պարզաբանող հարցեր ուղղեցին ներկայացնողներին:
Շնորհանդեսին մասնակցեցին տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների, Ազգային Ժողովի, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների և զարգացման գործակալությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ:
Այս մասին այլ կայքերում
http://www.a1plus.am/am/social/2009/12/15/site
http://panorama.am/am/society/2009/12/15/internet-presentation/
http://slaq.am/am/news/4325.htm
http://telecom.arka.am/rus/amnet/2009/12/15/3169.html |